ՀՖՖ գործադիր կոմիտեի` ֆեդերացիային առնընթեր ՀԿ-ները զտելու խոստման իրականացումը կնպաստի հայկական ֆուտբոլի առողջացմանը: Այս մասին Sputnik Արմենիայի եթերում ասաց «Լեգալ սպորտ» ֆուտբոլային գործակալության գործադիր տնօրեն, Հայաստանի ազգային հավաքականի նախկին անդամ Կարեն Դոխոյանը։
«Շատ կարևոր է, որ ՀՖՖ ապագա նախագահն ունենա իսկապես պրոֆեսիոնալների թիմ: Եվ նա պետք է բաց լինի բոլոր շահագրգիռ անձանց ու կազմակերպությունների առջև, որպեսզի քննարկի նրանց հետ ֆուտբոլային հանրությանը հուզող հարցերը»,- նշեց նա:
Քալաշյանը անդրադարձավ նաև ՀՖՖ սպասվելիք բախտորոշ ընտրություններին, որոնցից կախված է հայկական ֆուտբոլի ապագան, հետևաբար, ձևավորվելիք ղեկավար կազմում, ըստ նրա`պետք է ընդգրկվեն ֆուտբոլային անձինք ու կազմակերպություններ, որպեսզի կարողանան հայկական ֆուտբոլի առջև ծառացած հարցերը լուծել:
«ՀՖՖ ապագա նախագահը պետք է լինի հեղինակավոր անձ, ֆուտբոլային աշխարհում ունենա մեծ կապեր, որպեսզի դրանք ծառայեցնի հայկական ֆուտբոլի զարգացմանը: Այս հանգամանքը մեր իրականության մեջ փոքր- քիչ աղավաղված են պատկերացնում»,- ասաց Քալաշյանը:
Ալեքսանդր Գրիգորյանը նշանակվեց «Ուրարտուի» գլխավոր մարզիչ
Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը դեկտեմբերի 3-ն է: Ընտրությունները նախատեսված են դեկտեմբերի 23-ին: