ԵՐԵՎԱՆ, 29 Նոյեմբեր — Sputnik. Հայաստանի քաղաքացիները ջեռուցման համար մեծ գումարներ են ծախսում շենքերի ցածր էներգաարդյունավետության պատճառով։ Մոսկվայում կայացած «Եվրասիական տնտեսական ինտեգրացում» XIV միջազգային համաժողովի ժամանակ այս մասին ասաց ՄԱԿ–ի զարգացման ծրագրի երևանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Մարյասինը։
«Հայաստանում շենքերի ցածր էներգաարդյունավետությունը մեծ խնդիր է։ Երկրի տնտեսությունն ամեն տարի մեծ գումար է կորցնում։ Իսկ ամենակարևորը` ընտանիքն իր բյուջեի մեծ մասը վատնում է ջեռուցման վրա», – ասաց Մարյասինը։
Նրա խոսքով` իրենք փորձում են ֆինանսական կայուն մեխանիզմներ ստեղծել այդ խնդրի լուծման համար։
Հայաստանը խնդիրնե՞ր կունենա էներգետիկ համակարգի հուսալիության և անվտանգության հետ կապված
Ոչ թե պարզապես օգնել վերանորոգել շենքը, այլ այնպես անել, որ երկրորդ մակարդակի բանկերը, այդ թվում` Եվրասիական զարգացման բանկի հետ համագործակցողները կարողանան քաղաքացիներին հասանելի արդյունավետ պրոդուկտ առաջարկել։
Բացի այդ, որպեսզի վերանորոգման աշխատանքների որակը համապատասխանի միջազգային ստանդարտներին։