Երևանի նախկին ոստիկանապետը Պյատիգորսկում մահացել է մորեղբոր հետ. դեպքի մանրամասները

Պյատիգորսկում «Սյուրպրիզ» գարեջրատան փլուզման հետևանքով մահացել են Երևան քաղաքի նախկին ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանն ու նրա մորեղբայրը։ Sputnik Արմենիայի հետ զրուցում գարեջրատան աշխատակցուհին պատմել է միջադեպի մանրամասները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Երևան քաղաքի նախկին ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանի դին հայտնաբերվել է Պյատիգորսկում` «Սյուրպրիզ» գարեջրատան շենքներից մեկի փլատակների տակ։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց գարեջրատան աշխատակցուհին։

Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան, ժամը 7–ին։ Շենքը փլուզվել է գազի պայթյունի հետևանքով։ Կարապետյանի դին հաջողվել է հանել փլատակների տակից միայն ժամը 14:00–ին։ Աղբյուրի տվյալների համաձայն` փլատակների տակ հայտնաբերվել է նաև Կարապետյանի մորեղբոր` 60–ամյա Տիգրան Թարփոշյանի դին։

«Փլատակների տակից հանել են ընկերության երկու ղեկավարների` գլխավոր տնօրեն Աշոտ Մամիկոնի Կարապետյանի ու տնօրեն Տիգրան Պարույրի Թարփոշյանի դիերը։ Նրանք վարչական շենքում էին, բուն գարեջրատունը չի տուժել։ Գազի արտահոսքի պատճառով տեղի ունեցած պայթյունը տեղի է ունեցել առավոտյան ժամը 7–ին։ Այդ ժամին ես ու գարեջրատան մյուս աշխատակիցները տանն էինք», – ասաց աշխատակցուհին։

Տիգրան Թարփոշյանը Սևանի «Լիխնիտիս» գարեջրի գործարանի նախկին ղեկավարն էր։ Այս պահին «Լիխնիտիսի» տնօրենը Աշոտ Կարապետյանի ավագ եղբայր Վարդան Կարապետյանն է։

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբորը մեղադրանք է առաջադրվել

Աշոտ Կարապետյանը 49 տարեկան էր, նա 1993 թվականից աշխատում էր ոստիկանության համակարգում։ Երևանի ոստիկանապետն է եղել 2015 – 2016 թվականներին։

Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել