Ռուսաստանում պայթյունի հետևանքով մահացել է Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը

Ռուսաստանի Դաշնությունում ինչ-որ շինությունում գազի պայթյուն է տեղի ունեցել, որին հետևել է փլուզումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանում այսօր՝ նոյեմբերի 28-ին, պայթյունի հետևանքով մահացել է Երևան քաղաքի նախկին ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Պուտինը չի կարողանա մասնակցել Գոհար Վարդանյանի հուղարկավորությանը. Պեսկով

«Դեռևս անհայտ հանգամանքներում, ինչ-որ շինությունում գազի պայթյունի հետևանքով տեղի է ունեցել փլուզում, ինչի հետևանքով էլ մահացել է Աշոտ Կարապետյանը»,–գրում է կայքը։

Հիշեցնենք, որ Աշոտ Կարապետյանը 2013 թ.ապրիլի 15-ին ոստիկանության պետի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ։ 2016–ի օգոստոսի 8-ին նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով։

Կարապետյանը, ինչպես հայտնել էր ոստիկանությունը, այդ ժամանակ ոստիկանությունում ընթացող ծառայողական քննությունների արդյունքներով ենթարկվել էր կարգապահական տույժի:

Երևանի շենքերից մեկում նռնակ է հայտնաբերվել. ԱԻՆ. տեսանյութ

2004 թվականին ՀԺԿ նախկին համակիր Գրիշա Վիրաբյանը ակտիվ մասնակցել է բողոքի զանգվածային ակցիաներին, ինչի պատճառով նրան հրավիրել են ոստիկանության Արտաշատի բաժին: Ըստ Վիրաբյանի ցուցմունքների՝ այդ օրը ոստիկանությունում մի քանի ոստիկան, որոնց թվում՝ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, խոշտանգել են նրան: Եվրոպական դատարան հասած գործի նյութերով` Աշոտ Կարապետյանը Վիրաբյանին հարվածել է մետաղյա իրով, ապա ձեռնաշղթաներ հագցրել ու շարունակել հարվածել գոտկատեղից ներքև: 2018թ–ին խոշտանգման փաստով քրեական գործը վերաբացվել էր։