ՀՀ վարչապետն ու Ղրղըզստանի նախագահն ամրապնդելու են համագործակցությունը

ՀՀ վարչապետն ու Ղրղըզստանի նախագահը երկկողմ բանակցություններ են անցկացրել Բիշքեկում ընթացող ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ղրղըզստանի նախագահ Սորոնբայ Ժեենբեկովը համագործակցության հարցեր են քննարկել։ Այս մասին գրված է Ղրղըզստանի նախագահի պաշտոնական կայքում։

Նիկոլ Փաշինյանը հասավ Բիշքեկ

Հանդիպումը կայացել է այսօր` նոյեմբերի 28–ին, Բիշքեկում ընթացող ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում։

Կողմերը քննարկել են հարցերի լայն շրջանակ և երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, այդ թվում` փոխգործակցություն միջազգային կազմակերպությունների շրջանակում։

Փաշինյանն ու Ժեենբեկովը պատրաստակամություն են հայտնել ամրապնդել համագործակցությունը Հայաստանի և Ղրղըզստանի միջև։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին ՀՀ կառավարական պատվիրակությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Բիշքեկ էր մեկնել` մասնակցելու նոյեմբերի 28-ին կայանալիք ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին։ Գագաթնաժողովին մասնակցելու են նաև Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Բելառուսի և Տաջիկստանի նախագահները։

Բիշքեկում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը

Ենթադրվում է, որ պետության ղեկավարները որոշում կընդունեն` գլոբալ և տարածաշրջանային անվտանգության նպատակով միջազգային փոխգործակցությունը և համագործակցությունը կատարելագործելու մասին։

ՀԱՊԿ անդամ է 6 երկիր` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։