«Երբ հեղափոխությունը դատարկ մի պղպջակ է». Վանեցյանը կրկնել է կաթողիկոսի խոսքը

Արթուր Վանեցյանն իր գրառումով կրկին հիշեցրել է, որ հեղափոխությունից ու նոր իշխանությունից իր սպասելիքները չարդարացան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանն Instagram-ի իր էջում գրառում է կատարել հեղափոխության մասին՝ մեջբերելով Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի խոսքը:

Փառք Աստծո, որ ինձ իրենց քաղաքական թիմի անդամ չեն համարել. Վանեցյան

«Եթե հեղափոխությունն այդ հակազդեցությունից և հաստատումից բացի, ժողովրդի կյանքը հեղափոխող գործոն չի դառնալու, ապա այն սոսկ դատարկ մի պղպջակ է»,-գրել է Վանեցյանը:

Ավելի վաղ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը Twitter-ում գրել էր. «Հեղափոխությունը հակազդեցությունն է ստին և, միևնույն ժամանակ, հաստատումն է ճշմարտության։ Բայց եթե հեղափոխությունն այդ հակազդեցությունից և հաստատումից բացի, ժողովրդի կյանքը հեղափոխող գործոն չի դառնալու, ապա այն սոսկ դատարկ մի պղպջակ է»։

«Սորոսի» գրասենյակի գործունեությունը Հայաստանի համար վտանգներ է պարունակում. Վանեցյան

Արամ Առաջին կաթողիկոսը ևս մեկ գրառում էր կատարել Twitter-ում՝ նշելով, որ հեղափոխությունն արագ հօդս է ցնդում, երբ խոստումը հեռու է մնում իրականությունից։ Վեհափառը հավելել էր, որ դրա արդյունքում մի խոր անջրպետ է գոյանում ժողովրդի ու իշխանության միջև: