Բոլոր խնդիրները լուծվում են. Պուտինի օգնականը` Երևանի և Մոսկվայի հարաբերությունների մասին

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը խոսել է Երևանի և Մոսկվայի հարաբերությունների մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները նորմալ են զարգանում։ Կողմերն ակտիվ շփվում են, այդ թվում նաև բարձրագույն ղեկավարության մակարդակով։ Այս մասին Բիշքեկում ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը ասաց Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

ՀՀ վարչապետն ու Ղրղըզստանի նախագահն ամրապնդելու են համագործակցությունը

Հիշեցնենք, որ Բիշքեկում այսօր` նոյեմբերի 28-ին անցկացվում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը։ Մասնակիցները սկզբում կբանակցեն նեղ, այնուհետև ընդլայնված կազմով։

«Ես կասեի, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները նորմալ են զարգանում։ Կողմերը հաճախ են շփվում, այդ թվում նաև Ռուսաստանի նախագահի և ՀՀ վարչապետի մակարդակով։ Բոլոր առաջ եկող խնդիրերը լուծվում են», – նշեց Ուշակովը։

Նշենք, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները սկզբում նեղ, այնուհետև ընդլայնված կազմով կքննարկեն կառույցի հետագա ամրապնդմանը, ռազմական բաղադրիչի ուժեղացմանն ուղղված հարցեր, ինչպես նաև Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին տիրող իրավիճակը և միջազգային ու տարածաշրջանային անվտանգության այլ հարցեր։

Բիշքեկում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը