«Արմենալը» 10 %-ով բարձրացրել է ավելի քան 530 աշխատակիցների վարձատրությունը

Աշխատավարձի աճը վերաբերում է բոլոր արտադրական ստորաբաժանումների և տեխնիկական օժանդակ ծառայությունների բանվորներին,  ինչպես նաև միջին օղակի ղեկավարներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Աշխարհում խոշորագույն ալյումին արտադրող ընկերություններից` ՌՈՒՍԱԼ-ի կազմում գտնվող «Արմենալ» փայլաթիթեղագլանման գործարանը նոյեմբերի 1-ից մինչև 10%–ով բարձրացրել է  ավելի քան 530 աշխատակիցների վարձատրությունը: Այդպիսի որոշում է կայացրել ձեռնարկության ղեկավարությունը՝ ելնելով արտադրական գործընթացի ավելի բարդ դառնալուց և պատվերների փաթեթի վճռորոշ փոփոխությունից:

Նվազագույնից նվազագույնն էլ կա. աշխարհն անցնում է աշխատավարձի հաշվարկի նոր մոդելի

Փրկարարների աշխատավարձերն ուշացնում են. ԱԻ նախարարը կառավարությունից գումար ուզեց

«Նոր դրույքաչափերը կվերաբերեն աշխատակազմի 80%-ին, դրանք սահմանել ենք աշխատանքի ներքին շուկայում «Արմենալի» մրցունակությունը բարձրացնելու, սոցիալական կայունությունը պահպանելու, բարձր արտադրողական աշխատանքի հետագա խթանում ապահովելու նպատակով»,- ասաց գործարանի աշխատակազմի գծով տնօրեն Սվետլանա Լևենը:

Հավելենք, որ «Արմենալի» բանվորների միջին ամսական աշխատավարձը երկու անգամ գերազանցում է հայաստանյան համապատասխան ցուցանիշը (Հայաստանում միջին աշխատավարձը 150 հազար դրամ է հաշվարկված):

Որքան է նվազագույն աշխատավարձն ավելացել ՀՀ–ում

«Արմենալը» ստեղծվել 2000 թ. մայիսին  Երևանում Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա: Այն Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկություններից է, Կովկասում և Կենտրոնական Ասիայում ալյումինե փայլաթիթեղի միակ արտադրողը: «Արմենալը» ՌՈՒՍԱԼ-ի կազմի մեջ է մտել 2000 թվականից: