Երևանում անձրև, իսկ որոշ մարզերում ձյուն է սպասվում. եղանակի տեսություն

Օդերևութաբանները զգուշացնում են, որ թե՛ Երևանում, թե՛ մարզերում տեղումներ են սպասվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Այսօր և դեկտեմբերի 2-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթերը դադարեցվել են. հայտնի է պատճառը

Հանրապետության տարածքում նոյեմբերի 29-30-ը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կդիտվի հարավարևմտյան 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 28-30-ը, դեկտեմբերի 1-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 8-10, մնացած շրջաններում՝ 4-5 աստիճանով:

Քննության օրերը հայտնի են. 12–րդ դասարանցիները կարող են պատրաստվել

Երևանում այսօր սպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +9-ից +11, երեկոյան`+5-ից +7, իսկ գիշերային ժամերին` +3-ից +5 աստիճան։ Նոյեմբերի 29-30-ը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։