Այն ամենից հետո, ինչ կատարվեց հայկական ֆուտբոլում շատ կարևոր է, որ բոլորը հասկանան, թե մենք իսկապես ինչ ենք ուզում ունենալ ֆուտբոլում, ընդ որում՝ «մենք» ասվածը ոչ միայն «Լեգալ սպորտի», այլև ամբողջ ֆուտբոլային ընտանիքի մասին է: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ֆուտբոլային գործակալ Խորեն Քալաշյանը։
«Եթե կրկնվի այն, ինչ տեղի ունեցավ, ապա կկանգնենք կոլափսի առջև, որովհետև միջազգային ֆուտբոլային հանրությունը մեզ պարզապես չի ների: Հետևաբար, սպասվող ընտրությունները պետք է արտացոլեն իրական ֆուտբոլային կամք և ցանկություն: Այսինքն՝ լինի մարդ կամ մարդկանց խումբ, որոնք հայկական ֆուտբոլն առնվազն մեկ աստիճանով կբարձրացնեն վեր»,- նշեց Քալաշյանը:
«Ժողովուրդն ինչ ուզում ա, ստացել ա...». Ռուբեն Հայրապետյանը` Վանեցյանի ու ֆուտբոլի մասին
Մասնագետի դիտարկմամբ՝ շատ կարևոր է, որպեսզի կատարվեն մանրակրկիտ հետազոտություններ, որովհետև ժամանակի հետ հայկական ֆուտբոլ են ներթափանցել «սև ուժեր», որոնց պետք է դուրս մղել: «Սև ուժեր» ասելով՝ Խորեն Քալաշյանը նկատի չունի միայն խաղերի վերջին արդյունքները: Հետազոտությունները պետք է առնչվեն բոլոր ֆուտբոլային սուբյեկտներին անխտիր՝ պարզելու նրանց նպատակը, թե ինչու են ներգրավվել հայկական ֆուտբոլում: