«Անկասկած կաջակցենք». Զախարովան` հայերին ու ադրբեջանցիներին խաղաղության պատրաստելու մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Ռուսաստանի` մարդասիրական ակցիաներին ուղղված վերաբերմունքի ու ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում դրանց նշանակության մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik.Հայաստանի, Ղարաբաղի ու Ադրբեջանի լրագրողների փոխանակումը դիտարկվում է որպես հայերի և ադրբեջանցիների միջև շփում հաստատելու մտադրության ցուցանիշ։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նժդեհի հուշատախտակը ներկելու դեպքն ուսումնասիրում են քննչական մարմինները. Զախարովա

Այս տարվա ապրիլին ղարաբաղյան կարգավորման հարցով Մոսկվայում անցկացված հանդիպման ժամանակ, որը կայացել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները համաձայնել էին մի շարք հումանիտար հարցերի վերաբերյալ գործնական աշխատանք սկսել։ Այդ թվում նաև ԶԼՄ–ների ներկայացուցիչների փոխադարձ այցեր էին նախատեսվել։

Այդ այցերը կայացել են նոյեմբերի 17–21–ը, դրանք համակարգում էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։

Դրանցում մասնակցել են լրագրողներ Հայաստանից, Ադրբեջանից ու Արցախից։

Մարիա Զախարովան հիացել է Արարատով և լուսանկար հրապարակել

«Օրերս Հայաստանն ու Ադրբեջանը լրագրողների փոխայցեր են կազմակերպել` որպես մարդասիրական միջոց` ղարաբաղյան կարգավորման հարցում երկու երկրների բնակչությանը խաղաղության պատրաստելու շրջանակում», – ասել է նա։

Անդրադառնալով այս միջոցների վերաբերյալ Ռուսաստանի գնահատականին` Զախարովան նշեց, որ Ռուսաստանում կարծում են, որ բնակչությանը խաղաղության պատրաստելուն ուղղված նման մարդասիրական ակցիաները պետք է շարունակական լինեն,
«Անկասկած աջակցում ենք դրանց»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ 

«Հուսանք` գործընթացը չի ձգձգվի». Զախարովան` ՀՀ–ի կենսալաբորատորիաների հուշագրի մասին

Նա ավելացել է, որ այստեղ պետք է ներառվեն նաև երկու երկրների տարածքում գտնվող դատապարտյալների ճակատագրերի թեթևացման հարցը, ինչի մասին խոսվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու նախարարների հայտարարության մեջ։

Զախարովան ընդգծել է, վերջին տարիներին ղարաբաղյան կարգավորման թեման մշտապես քննարկվում է ԵԱՀԿ հարթակում։

«Բրատիսլավայում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների առաջիկա խորհրդի ժամանակ նախատեսված է համանախագահների եռյակի խորհրդատվություն անցկացնել։ Խոսքը հատուկ հանձնարարություններով դեսպանների մակարդակի մասին է։ Եթե որևէ լրացուցիչ որոշում կայացվի այդ ձևաչափերի ու այլ մակարդակների հանդիպումների անցկացման վերաբերյալ, բնականաբար կմեկնաբանենք դա։ Դուք գիտեք, որ մենք միշտ սատարում ենք երկխոսություններն այդ թեմայով», – նշել է Զախարովան։

Սուրճ ճանապարհից առաջ. Լավրովը Երևանում վերջին րոպեներն անցկացրել է սրճարանում. լուսանկար

Նա ավելացրել է, որ նախարարների հանդիպման մասին տեղեկություն չունի, սակայն Բրատիսլավայում ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի ժամանակ կայանալիք երկկողմ ու բազմակողմ հանդիպումները փոքր-ինչ ուշ կմեկնաբանվեն։