Ուզում են Նազիկ Ամիրյանի դատավճիռը շուտ կարդալ. պաշտպանը՝ քրգործերն առանձնացնելու մասին

Լևոն Բաղդասարյանը կարծում է, որ Մանվել Գրիգորյանին ու Նազիկ Ամիրյանին դատապարտելով՝ դատարանն ուզում է ցուցանիշ ցույց տալ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրեական գործերն առանձնացնելը դատավորի՝ մեկ ժամ շուտ Նազիկ Ամիրյանի դատավճիռը կարդալու ցանկության հետևանք է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը:

«Հանել ու նոր շինծու քրգործ գցել հանրության առաջ, անբարոյականություն է». Նազիկ Ամիրյան

Նոյեմբերի 26-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստի ժամանակ դատավոր Մնացական Մնացականյանը որոշեց առանձնացնել Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի քրգործերը:

Դատավորը հայտնել էր, որ Գրիգորյանն առողջական վիճակից ելնելով դատական նիստերին չի մասնակցում, և դրանք անընդհատ հետաձգվում են, ինչի համար էլ որոշել է առանձնացնել դրանք:

«Դատարանն ուզում է մեկ ժամ շուտ դատապարտի ինչպես Մանվել Գրիգորյանին, այնպես էլ Նազիկ Ամիրյանին: Ուզում են նրանց դատապարտելով ցուցանիշ ցույց տալ: Սակայն մենք դա թույլ չենք տալու»,-ասաց Բաղդասարյանը:

Պաշտպանի խոսքով՝ այդ քրգործերն առանձնացնելն իրավաչափ չէ, քանի որ գործի հիմնական մասը Գրիգորյանին է վերաբերվում:

Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրգործն առանձնացվեց Մանվել Գրիգորյանի գործից

Բաղդասարյանը նշեց նաև, որ դատական նիստերը նախագահող դատավորը ոչ իրավաչափ գործողությունների է դիմում և Գրիգորյանի գործով նիստերին հետևելիս պարզ է դառնում՝ դրանց հանդեպ կանխակալ վերաբերմունք կա:

Հիշեցնենք, որ ԱԺ նախկին նախագահ, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ:

Նրան մեղադրանք է առաջադրվել 2018թ.–ի հունիսի 19-ին։

Դատախազը նույնպես պետք է Մանվել Գրիգորյանի հիվանդություններից ունենա, որ... Նազիկ Ամիրյան

Նազիկ Ամիրյանին մեղադրանք էր առաջադրվել 2018–ի հունիսի 30–ին` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքի կատարման համար, այն է` մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: