Սիրիական Դումայի սցենարով. Ռուսաստանի ՊՆ–ն նախազգուշացրել է Սիրիայում սադրանքների մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նախազգուշացրել է սադրանքների մասին, որոնք Սիրիայում պատրաստում են «Սպիտակ սաղավարտները»` «Ջեբհատ ան Նուսրա» ծայրահեղական խմբավորման գրոհայինների հետ միասին։
Sputnik

Դրանք ՌԴ ՊՆ ենթադրություններ չեն, այլ ականատեսների կողմից հաստատված տվյալներ։ Դամասկոսը մեղադրում է «ակտիվիստներին» ահաբեկիչների հետ կապերի մեջ, իսկ Մոսկվան բազմիցս հաղորդել է կազմակերպության կողմից սադրանքներ նախապատրաստելու մասին։ 

Վաշինգտոնը փորձում է Սիրիայում արդարացնել ահաբեկիչներին. Ռուսաստանի ԱԳՆ

«Սպիտակ սաղավարտները» PR ակցիա է, իսկ քիմհարձակումը` բեմադրություն. Ասադի պարզաբանումները

«Սպիտակ սաղավարտներն» ու «Ջեբհատ ան Նուսրա» արգելված խմբավորման գրոհայինները ծրագրում են բեմադրել քիմիական զենքի կիրառումով ավիահարվածներ, ապա գրոհի անցնել իդլիբյան գոտում։

Ռուսական ռազմական գերատեսչության այս տեղեկությունը հաստատել են տարբեր աղբյուրներ, այդ թվում` տեղի բնակիչները, որոնք Սարմադա քաղաքի մոտ տեսել են անհայտ անձանց և տարբեր քիմիկատներով լցված բեռնատարներ։

«Սպիտակ սաղավարտները» թունավոր նյութեր են տարել Սիրիայում գրոհայինների պահեստ

«Մեքենաներից մեկում եղել են պրոֆեսիոնալ տեսանկարահանման սարքեր և ավիացիոն ու հրետանային զինամթերքի նմուշներ` խորհրդային և ռուսական մակնշմամբ»,–ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Ենթադրվում է, որ սադրիչները ծրագրել են նկարահանել և մոնտաժել խաղաղ բնակիչների դեմ իբր հարձակումների մասին տեսանյութեր, ապա տարածել դրանք սոցիալական ցանցերում։

Ով է «քաշել» Դոնալդ Թրամփին

Ավիահարվածների համար մեղադրելու են պաշտոնական Դամասկոսին և Ռուսաստանի օդատիեզերական ուժերին։

Մեր տեսանյութում կարող եք տեսնել, թե ինչ են փորձում քողարկել բեմականացումներով։