Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն ՆՏՎ–ի հետ համատեղ «Ժամանակի մեքենա» նախագծի շրջանակում հիշում է բնակարանների ջեռուցման և լուսավորության բացառիկ մեթոդները։ Այդ տարիներին նա եղել է Երևանում ռուսական հեռուստաընկերության թղթակիցը։
Ամենապարզ որոշումը նավթավառը կամ «բուրժույկան» (վառարան) էր։ Իրանական նավթավառները կոչվում էին «Ալադին», իսկ կորեականը` «Ֆուջիկա»։ Դրանց վրա կարելի էր կաթսաներ, թեյնիկներ և նույնիսկ լվացքի թասեր դնել։ Որպես կանոն` նավթավառը դրվում էր սենյակներից մեկի մեջտեղում, որտեղ ձմռանը տեղափոխվում էր ամբողջ ընտանիքը։ Այդ սենյակը վերածվում էր միաժամանակ խոհանոցի, ճաշասենյակի և ննջարանի։ Նավթը լավ էր տաքացնում և արագ եփում ճաշը, բայց տհաճ հոտ էր թողնում։ «Բուրժույկա» ունեցողների տանն էլ վառարանի ջերմության և վառվող փայտի հաճելի մթնոլորտ էր։
90-ականների սեղանիկներից մինչև փողոցային առևտուր. կառավարությունը` սպառողի պաշտպանի դերում
Լուսավորությունն ապահովում էին փոքր լամպերը, որոնք սնվում էին ավտոմեքենաների մարտկոցներից կամ «լևի» լույսի գծից` անցկացված մոտակա կենսապահովման օբյեկտից. հիվանդանոց, մետրո, գործարան։ Օդային մալուխը բնակարան հասցնելու համար պետք է մշտապես բաժանորդավճար մուծել։ «Ստվերային» էլեկտրիկն այդ ժամանակների հեղինակավոր մասնագիտություններից մեկի ներկայացուցիչն էր։
Sputnik Արմենիայի կայքում ժամանակ առ ժամանակ կարելի է վերհիշել այն կարևոր իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում 1996-2001թթ–ին և պահպանվել են Դմիտրի Պիսարենկոյի արխիվում։ Պիսարենկոն 1993–2001 թվականներին Երևանում НТВ-ի թղթակիցն է եղել և պահպանել այդ ժամանակաշրջանի ամենավառ իրադարձությունների մասին ռեպորտաժները։