ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Այսօր առավոտյան հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Վահան Ռոբերտի Մուշեղյանի` ծառից կախված դին։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նոյեմբերյանի զորամասերից մեկում զինծառայող է ինքնասպան եղել, սակայն մանրամասները հայտնի չէին։
Դին հայտնաբերվել է ժամը 9:00-ի սահմանում Դիլիջանի ուսումանական կենտրոնի տարածքում։
Վահան Մուշեղյանը 19 տարեկան էր, բանակ էր գնացել 2019-ի 1–ին զորակոչի ժամանակ, Սյունիքի զինկոմիսարիատից
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Բանակում ամեն ինքնասպանության դեպքից հետո պաշտոնատար անձինք պատիժ են ստանում. Բալայան