Զինծառայողի մահվան առնչությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով հարուցվել է քրեական գործ

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Դիլիջանում պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան առնչությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով հարուցվել է քրեական գործ։ Այս մասին Faceboоk սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։ 

Բանակում ամեն ինքնասպանության դեպքից հետո պաշտոնատար անձինք պատիժ են ստանում. Բալայան

«11.2019թ., ժամը 9:00-ի սահմաններում Դիլիջանի ուսումնական կենտրոնի տարածքում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահան Ռոբերտի Մուշեղյանը՝ պարանով ծառից կախված վիճակում: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն»,–գրել է Հարությունյանը:

Ինքնասպանության հակառակ կողմը. խոսե՞լ, թե՞ լռել կատարվածի մասին

Նա նաև տեղեկացրել է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր առավոտյան հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Վահան Ռոբերտի Մուշեղյանի` ծառից կախված դին։

Վահան Մուշեղյանը 19 տարեկան էր, բանակ էր գնացել 2019-ի 1–ին զորակոչի ժամանակ։