Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Դոնի Ռոստովի օդանավակայանում

«Արմենիա» ավիաընկերության Բոինգ 737-500 EK 73736 ինքնաթիռը Երևան-Մոսկվա NGT930 չվերթն իրականացնելիս հակադիր վայրէջքի անհրաժեշտություն է ունեցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. «Արմենիա» ավիաընկերության  Երևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել  Դոնի Ռոստով օդանավակայանում։ Այս մասին տեղեկացնում են Քաղավիացիայի մամուլի ծառայությունից։

«Նոյեմբերի 26-ին «Արմենիա» ավիաընկերության Բոինգ 737-500 EK 73736 ինքնաթիռը Երևան-Մոսկվա NGT930 չվերթն իրականացնելիս հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստով օդանավակայանում»,–ասված է հաղորդագրության մեջ։

«Արմենիա» ավիաընկերությունն Անապա–Երևան ուղիղ չվերթ կգործարկի

ՌԻԱ Նովստիի տվյալներով` ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել տեխնիկական պատճառներով։ Մոսկվայի ժամանակով 18։26 ուղևորներն այլ ինքնաթիռով թռել են ՌԴ մայրաքաղաք։ Նշենք, որ Երևանից ինքնաթիռը դուրս էր եկել 10։11 րոպեին։

Դոնի Ռոստովում արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռի 49-ամյա օդաչուն մահացել է