«Ռեստարտի» անդամներն Արման Սարգսյանի հետ հանդիպում են պահանջում

Նախաձեռնության անդամները շարունակելու են թակել ՀՀ ուժային կառույցների դռները: Նրանք իրենց հարցերն ուղիղ եթերում ուղղելու են կառույցների պատասխանատուներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. «Ռեստարտ» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ ոստիկանության շենքի դիմաց և ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ հանդիպում են պահանջում։

Նախաձեռնության անդամները կարծում են, որ «թավշյա հեղափոխությունը» չի կարող ավարտված համարվել, քանի դեռ ՀՀ-ն շարունակում է ունենալ իրավապահ մարմիններ՝ հին մտածողությամբ ու վարքագծով:

«Մենք համոզված ենք, որ առանց պետական կառույցների հանդեպ վստահության հնարավոր չէ «թավշյա հեղափոխությունն» ավարտված համարել: Մենք շարունակում ենք ունենալ ուժային կառույցներ, որոնցից ժողովուրդը վախենում է»,- հայտարարեց նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը և հավելեց, որ փորձելու են հանդիպել իրավապահ մարմինների բոլոր ներկայացուցիչների հետ:

Ակցիայի մասնակիցներին մոտեցավ ոստիկանության գնդապետն ու հայտնեց, որ լիազորված չէ որևէ հարցի պատասխանել, միայն փոխանցեց, որ ոստիկանապետն իր մի քանի աշխատակիցների հետ ԱԺ-ում է։ Նախաձեռնության անդամներն էլ հայտարարեցին, որ չեն պատրաստվում տուն գնալ և սպասելու են ոստիկանապետին։

«Ռեստարտը» բողոքում է, Մալյանը` պատասխանում. «Ես ԱԱԾ-ի հետ կապ ունենալու պատիվ չունեմ»

Հիշեցնենք, որ «Ռեստարտ» նախաձեռնության անդամները երեկ բողոքի ակցիա իրականացրին նաև ԱԱԾ-ի շենքի դիմաց` հայտարարելով, որ ԱԱԾ-ից չեն վախենում:

Հայաստանում ժողովրդավարությունը կախված չի լինի լիդերի կամ քաղաքական ուժի ճաշակից. վարչապետ

Ըստ նրանց՝ ՀՀ քաղաքացին չպետք է վախենա ԱԱԾ-ից, ոստիկանությունից, դատախազությունից կամ դատարաններից. այս կառույցները պետք է պաշտպանեն քաղաքացիների ազատությունն ու իրավունքները:

Փաշինյանն ասել է` որքան է արժեցել «թավշյա հեղափոխությունը»