ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Հանրապետության մարզերից մեկի քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետի 20-ամյա քույրը թալանել է եղբոր բնակարանն ու գումարի մի մասը ծախսել անձնական կարիքների համար։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։
Թալանել են երևանյան դպրոցներից մեկի տնօրենին. տարել են 5 հազար դոլար և թանկարժեք զարդեր
Կայքի տեղեկություններով՝ հանրապետության մարզերից մեկի քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետը դիմել է իր բնակության վայրի ոստիկանության բաժին և հայտնել, որ նոյեմբերի 25-ին, ժամը 11։00-ից մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք մուտք են գործել իր բնակարան և այնտեղից գողացել 300 հազար դրամ, 10 հազար ռուբլի։
Խոշոր գողություն Հայաստանում. թալանել են պոլիկլինիկայի տնօրենի տունը
«Ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են, որ գողությունը կատարել է տուժածի՝ 25-ամյա Վոլոդյա Ս-ի 20-ամյա քույրը»,–գրում է կայքը։
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։