Մեքենան կամրջի վրայից հայտնվել է դաշտում. վթարի հետևանքով կա 1 զոհ, 2 վիրավոր

Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տոժած քաղաքացիներից մեկը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Այսօր` նոյեմբերի 26–ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Opel-ը բախվել է կամրջի երկաթե ճաղավանդակներին և մի քանի մետր բարձրությունից հայտնվել դաշտում: Կա 1 զոհ, 2 վիրավոր։ Այս մասին գրում է shamshyan.com–ը։

Վթար Տավուշի մարզում. 45-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է

«Ժամը 15։10-ի սահմաններում Քարաբերդ-Ձիթհանքով ավտոճանապարհի 3.5 կմ-ում վարորդը Opel մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե ճաղավանդակներին, կոտրել այն և հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով 2 քաղաքացի տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն, իսկ մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է»,–գրում է կայքը։

Ավելացել են վթարները, որոնք տեղի են ունենում հանդիպակաց գոտի դուրս գալու պատճառով

Հայտնի է նաև վթարի հետևանքով տուժածների և մահացածի ինքնությունը. Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխվել Ձիթհանքով գյուղի բնակիչներ՝ 45-ամյա Համլետ Փիլոյանը և 42-ամյա Արսեն Մկրտչյանը, իսկ  մահացածը Ձիթհանքով գյուղի բնակիչ՝ 45-ամյա Վաչագան Մկրտչյանն է։

Խցանումները կնվազե՞ն. նոր նախագծով վարորդը կտուգանվի, եթե վթարված մեքենան չհանի ճանապարհից

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։