Մահակով ցուցմունք կորզելու աղմկահարույց դեպքը տեղի է ունեցել 2008-10թթ. ընթացքում. ՀՔԾ պետ

ՀՔԾ պետը վստահեցնում է` մահակով ցուցմունք կորզելու դեպքի բոլոր մանրամասներն իրավապահները շուտով կբացահայտեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Աղմկահարույց դեպքը, որտեղ երևում է, թե ինչպես են քրեական հետախուզության ծառայողները բռնի ուժով ցուցմունք կորզում մի տղամարդուց, տեղի է ունեցել 2008-2010–ի ընթացքում։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։

Հակագազով ու մահակով ցուցմունք կորզելու դեպքի առնչությամբ ՀՔԾ–ում վարույթ է իրականացվում

«Այդ ժամանակ խոշտանգման համար պատասխանատվություն նախատեսող հոդվածն ընդունված չէր (309 պրիմ 1)։ Հետևաբար շատ մեծ ցանկության դեպքում էլ չէինք կարող այդ հոդվածով գործ հարուցել»,–ասաց ՀՔԾ պետը։

Նա նշեց նաև, որ դեռևս չի կարող ասել` դեպքի մանրամասները ներկայացնող տեսանյութում բոլոր երևացողները ոստիկաններ են, թե ոչ։ Խաչատրյանը վստահեցրեց, որ շուտով իրավապահներն ամբողջ ծավալով կբացահայտեն այդ գործը։

Հիշեցնենք, որ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ, որտեղ երևում է, թե ինչպես են քրեական հետախուզության ծառայողները բռնի ուժով ցուցմունք կորզում, ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։ Ոստիկանությունը հայտնել էր, որ աշխատանքներ է տանում` տեսանյութում երևացող մյուս անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Սուրիկ Խաչատրյանը կարող է վերադառնալ Հայաստան ու բուժումն այստեղ շարունակել. ՀՔԾ պետ