Ի՞նչ է կատարվում «Հյուսիսային հոսք-2»–ի վերջին հատվածում. ԱՄՆ–ն ուզում է տապալել նախագիծը

Բալթիկ ծով է մտել խողովակաշարային նավը` ավարտելու համար աշխատանքները «Հյուսիսային հոսք-2»–ի վերջին` դանիական հատվածում։ Նախատեսվում է, որ աշխատանքները կտևեն շուրջ 5 շաբաթ, եթե ամերիկացիները չխոչընդոտեն։
Sputnik

ԱՄՆ–ն հայտարարել է, որ պատժամիջոցներ կկիրառի նախագծին մասնակցող ընկերությունների նկատմամբ և հաջորդ տարվա համար սահմանափակումներ կմտցնի պաշտպանական բյուջեում։ Արդյոք ռուսատյացների հուսահատ քայլը կօգնի կանգնեցնել շինարարությունը, թե ոչ, դիտեք մեր տեսանյութում։

Ռուսաստանցի փորձագետը խոսել է Թուրքիայի վրա ԱՄՆ–ի ճնշման մասին

Բալթիկ ծով է մտել խողովակաշարային նավը, որը մասնակցելու է «Հյուսիսային հոսք-2»–ի շինարարությանը։ Pioneering Spirit–ը պետք է մոտենա լատվիական Լիեպայա նավահանգստային քաղաքին։ Եվս երկու խողովակաշարային նավ կանգնած են Էստոնիայի և Գերմանիայի նավահանգիստներում։

Աշխատանքները մեկնարկում են առաջիկա օրերին և կտևեն մեկ ամսից մի փոքր ավել։

Ամերիկացիները մտադիր են ձախողել պլանները վերջին` դանիական հատվածում։

ԱՄՆ կոնգրեսը նախատեսում է «Հյուսիսային հոսք-2»–ի նկատմամբ պատժամիջոցներ ներառել 2020 թվականի պաշտպանական բյուջեում, որը պետք է ընդունեն մինչև տարեվերջ։

Ռուսաստանը չպետք է ներքաշվի ԱՄՆ–ի տիեզերական սպառազինության մրցավազքում

Փորձագետները կարծում են, որ ԱՄՆ ուշ է սկսել քայլեր ձեռնարկել։

Խողովակաշարի շինարարությունն այլևս հնարավոր չէ կանգնեցնել։

Ռուսաստանը նորացնում է գերձայնային հրթիռակիր ռմբակոծիչները. տեսանյութ

1.2 հազար քմ–ից ավելի երկարություն ունեցող «Հյուսիսային հոսք-2»–ը պետք է գործարկեն 2020 թվականի կեսերին։

Այն կդառնա գործող «Հյուսիսային հոսքի» անալոգը և Բալթիկ ծովի հատակով Ռուսաստանից կձգվի մինչև Գերմանիա։

Հզոր պատասխան ՆԱՏՕ–ին. Ռուսաստանն ավարտել է «Իսկանդեր–Մ» հրթիռային համալիրների վերազինումը