Հայաստանի ներկայացուցիչ Անուշ Բեղլոյանն ընտրվել է ՍԾՏՀ ԽՎ–ի փոխնախագահ

Հայ պատգամավորները կրկին պատասխանեցին ՍԾՏՀ Խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանցի գործընկերների հնչեցրած հայտարարություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik.Հայաստանի պատվիրակության անդամ Անուշ Բեղլոյանը Սոֆիայում կայացած լիագումար նիստում ընտրվել է Սևծովյան տնտեսական համագործակցությանն (ՍԾՏՀ) խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց հայկական պատվիրակության անդամ Վահե Էնֆիաջյանը։

Լավրովը խոսել է ԵԱՏՄ–ի և ՍԾՏՀ–ի համագործակցության օգտակարության մասին

Անդրադառնալով նշանակմանը` Բեղլոյանն ասաց, որ պատվիրակության մեկ տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքն է։

Էնֆիաջյանը հայտնեց նաև, որ ադրբեջանցի պատգամավորները նորից քաղաքական հարցեր են բարձրացրել` Հայաստանի համար բացասական երանգով, թեև ՍԾՏՀ–ում զուտ տնտեսական հարցեր են քննարկվում։ Ի պատասխան այդ հայտարարությունների` Էնֆիաջյանը հիշեցրեց, որ Թուրքիան ու Ադրբեջանը շարունակում են փակ պահել Հայաստանի հետ սահմանները։

Հայաստանից մեկնած պատվիրակությունը հաստատել է Բաքվում անցկացված նախորդ նիստի արձանագրությունը, սակայն մեկ վերապահմամբ. տնտեսական կազմակերպությունը քաղաքական շահարկումների տեղ չէ։

«Եթե հետագայում էլ նման գործողություններ տեղի ունենան, ապա մեր պատասխանն ավելի խիստ կլինի», – ասաց հայկական պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանը։

«ՍԾՏՀ–ն քաղաքական մարտադաշտ չպետք է լինի». Լավրովը ելույթ է ունեցել Բաքվում

Նշենք` ՍԾՏՀ կառույցների նիստերում ադրբեջանցի պատգամավորները մշտապես Հայաստանի դեմ քաղաքական մեղադրանքներ են առաջադրում։

Սևծովյան տնտեսական համագործակցությունը (ՍԾՏՀ) հիմնադրվել է 25 տարի առաջ` 1992թ.–ին։ Կազմակերպությանն անդամակցում են Սևծովյան տարածաշրջանի 12 պետություններ` Ալբանիան, Ադրբեջանը, Բուլղարիան, Վրաստանը, Հայաստանը, Հունաստանը, Մոլդովան, Ռումինիան, Ռուսաստանը, Թուրքիան, Ուկրաինան, Սերբիան։

Միջազգային տնտեսական հանրությունը դրական է գնահատում. Փաշինյանը` Fitch-ի հրապարակման մասին