Գոհար Վարդանյանն իսկական հայրենասեր էր, պայծառ անձնավորություն. Փաշինյանը ցավակցել է

Փաշինյանի խոսքով` ողջ կյանքի ընթացքում Վարդանյանների ընտանիքը կապ էր պահպանում Հայաստանի հետ՝ բոլոր առումներով օգնելով երկրի կայացմանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Գոհար Վարդանյանն իսկական հայրենասեր էր, պայծառ ու արտառոց անձնավորություն: Խորհրդային հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանի ընտանիքի անդամներին ուղղված ցավակցական հեռագրում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։

«Խոր վշտով տեղեկացա սովետական հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան մասին: Նա եղել է հետախուզական պատմության փայլուն գործողությունների մասնակից: Մեծ հոգու տեր մարդ, որն իր ամուսնու՝ Գևորգ Վարդանյանի հետ, իր ամբողջ կյանքը նվիրել է հայրենիքի ծառայությանը և պաշտպանությանը»,–նշել է վարչապետը:

Արմեն Սարգսյանը կմասնակցի Գոհար Վարդանյանի հուղարկավորությանը

Նրա խոսքով` ողջ կյանքի ընթացքում Գևորգյանների ընտանիքը կապ էր պահպանում Հայաստանի հետ՝ բոլոր առումներով օգնելով երկրի կայացմանն ու ամրապնդմանը:

Հիշեցնենք, որ երեկ` նոյեմբերի 25–ին 93 տարեկան հասակում Մոսկվայում կյանքից հեռացել է հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանը։ Գոհար Վարդանյանը լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի կինն է։

Գոհար Վարդանյանն աչքի է ընկել հայրենիքի հանդեպ անմնացորդ նվիրումով. ԱԱԾ

Գոհար Վարդանյանը ծնվել է 1926թ.–ին, Լենինականում (այժմ` Գյումրի)։ 1930 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվել է Իրան: 16 տարեկանում Գոհարն անդամագրվել է իր ապագա ամուսին և զինակից Գևորգ Վարդանյանի լրտեսական խմբին, որի հետ կատարել է բազմաթիվ հետախուզական աշխատանքներ:

1943 թվականի նոյեմբերի 30-ին այդ խմբավորմանը հաջողվել է կանխել Թեհրանում կայանալիք կոնֆերանսի ժամանակ Եռյակ դաշինքի ղեկավարների՝ Իոսիֆ Ստալինի, Ֆրանկլին Ռուզվելտի և Ուինսթոն Չերչիլի դեմ գերմանական հատուկ ծառայությունների մահափորձը:

Գոհար Վարդանյանն աչքի է ընկել հայրենիքի հանդեպ անմնացորդ նվիրումով. ԱԱԾ

1946 թվականին Գոհարն ամուսնացել է Գևորգ Վարդանյանի հետ։ Հարսանիքի արարողությունը տեղի է ունեցել Թեհրանի հայկական եկեղեցում և եղել է զույգերի երեք ամուսնություններից առաջինը։ Ելնելով իրենց աշխատանքի բնույթից՝ նրանք ամուսնացել են երեք անգամ։ 1951 թվականին Վարդանյանների խնդրանքով գաղտնի խմբակցության կենտրոնը նրանց հնարավորություն է տալիս ստանալու բարձրագույն կրթություն և նույն թվականին նրանք վերադառնում են ԽՍՀՄ։

Արմեն Սարգսյանի Instagram էջում հրապարակվել է հետախույզ Գոհար Վարդանյանի հետ լուսանկար

1956 թվականին Վարդանյաններն ավարտել են Երևանի օտար լեզուների ինստիտուտը, որից հետո «Անիտա» և «Անրի» օպերատիվ կեղծանուններով ընդհատակյա վիճակում աշխատել են տարբեր երկրներում: Իտալիայում աշխատելու տարիներին հսկողության տակ են վերցրել ՆԱՏՕ-ի հարավային թևը։ Այստեղ նրանք ծանոթություններ են հաստատել նախարարների, նախագահի և ամերիկյան ծովային սպաների հետ։ 1986 թվականին Գևորգ և Գոհար Վարդանյանները վերադարձել են Հայաստան: Մի քանի ամիս անց Գոհարն անցել է թոշակի, իսկ Գևորգը շարունակել է ծառայությունը մինչև 1992 թվականը։