«Ինչպես արդեն նշեցիք, Թուրքիայի համար բանակցությունների սեղանի շուրջ տեղ կա։ Բայց նրանք հասկանում են, որ դրա համար իրենք պետք է վերացնեն, վերադարձնեն կամ որևէ այլ կերպ ձերբազատվեն С-400–ից։ Մենք, բնականաբար, չենք բացառում, որ նրանք կարող են գնել Patriot համալիր, որը բավարարում է իրենց պահանջները հակաօդային պաշտպանության ոլորտում», – ամերիկյան լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ–ի Պետդեպի անանուն բարձրաստիճան պաշտոնյան։
С- 400-ի մատակարարման հարցը Վաշինգտոնն ու Անկարան նորից կքննարկեն
Թեստավորումն անցկացվում է ԱՄՆ–ի կողմից ուժեղացող ճնշման ֆոնին։ Մանրամասները դիտեք մեր տեսանյութում։