Օդի ջերմաստիճանը մինչև 10 աստիճանով կբարձրանա. եղանակի տեսություն

Մայրաքաղաքում և հանրապետության բոլոր մարզերում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի –Sputnik.Հայաստանում նոյեմբերի 26-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կդիտվի հյուսիսարևելյան՝ 3-8 մ/վրկ:Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-28-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 8-10, մնացած շրջաններում՝ 4-5 աստիճանով։

Առաջիկա օրերին Երևանում ևս սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին սպասվում է +10-ից +12, երեկոյան`+5-ից +7, գիշերը` 0-ից -2 աստիճան։

«Թեյնիկ» հակասրճարան․ ինչպես են Վանաձորում զվարճացնում երիտասարդությանը

Ցերեկային ժամերին ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Արարատում, Արմավիրում և Վայոց Ձորի նախալեռներում։