Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. վարորդը տեղում մահացել է

Վթարը տեղի է ունեցել Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Քարաշեն գյուղի վարչական տարածքում, դեռևս չպարզված հանգամանքներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 24-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Ժամը 22:30-ի սահմաններում, Mercedes մակնիշի 31 SL 846 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Քարաշեն գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել դեռևս չտեղադրված բարձավոլտ երկաթյա էլեկտրասյան մեջ:

Ավելացել են վթարները, որոնք տեղի են ունենում հանդիպակաց գոտի դուրս գալու պատճառով

Վթար Վարդենիս-Ակունք ավտոճանապարհին. 36–ամյա ուղևորը մահացել է

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, գրում է shamshyan.com–ը։

Մահացածի դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, ովքեր օգտագործել են հատուկ տեխնիկա:

Վթար Երևանում. տուժածներից 3-ը երեխաներ են, մեկը` 2 ամսական

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Կայքի տեղեկություններով` նա Տեղ գյուղի բնակիչ էր: