«Իսկանդեր–Մ»–ն նախատեսված է փոքր չափերի թիրախները խոցելու համար, օրինակ` հրթիռային համալիրների, հեռահար հրետանու, հրամանատարային կետերի և հակառակորդի կապի հանգույցների։
Ռուսաստանի ցամաքային զորքերն ավարտել են «Իսկանդեր–Մ» հրթիռային համալիրների վերազինումը։
Վերջին համալիրը Արևմտյան ռազմական օկրուգի հրթիռային բրիգադին են հանձնել նոյեմբերի 22–ին։
«Իսկանդեր–Մ»–ն Ռուսաստանի ցամաքային զորքերի հիմնական հարվածային ուժն է։
Հրթիռային համալիրները կարողանում են խոցել հակառակորդի` մինչև 500 կմ տարածության վրա գտնվող թիրախները։
Մենք «Իսկանդերներ» ունենք, հույս ունենք ՌԴ–ից ևս մի բան ստանալ. Փաշինյան
Ռուսական C-400–ի և առափնյա հականավային «Բաստիոն» համալիրների հետ միասին «Իսկանդեր–Մ»–ն առանցքային դեր է խաղում Ռուսաստանի ԶՈՒ հայեցակարգում։
Արևմուտքում այն հայտնի է որպես «մուտքի արգելքի գոտի»։ ՆԱՏՕ–ի զորքերը չեն կարող գտնվել և առաջ շարժվել արգելված գոտու համակարգերի գործողությունների շառավիղում` առանց վնասների։
Ռուսաստանը նորացնում է գերձայնային հրթիռակիր ռմբակոծիչները. տեսանյութ
«Իսկանդեր–Մ» ցամաքային զորքերի վերազինումը ՆԱՏՕ–ի սադրանքի անհամաչափ պատասխանն է, որի մասին խոսել է Մոսկվան»
Հնարավոր է, որ հիմա դաշինքը մի քանի անգամ կմտածի Ռուսաստանի սահմանների մոտ ռազմական ինքնաթիռներ ուղարկելուց և ռուսական օբյեկտների ռմբակոծության իմիտացիա ստեղծելուց առաջ։
Ռուսաստանցի փորձագետը խոսել է Թուրքիայի վրա ԱՄՆ–ի ճնշման մասին