«Եվ այսպես...». Փաշինյանը տնտեսության ոլորտում դրական փոփոխության նոր թվեր է հրապարակել

Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ առկա են բոլոր հիմքերը պնդելու, որ 2019 թվականի տնտեսական աճը մոտ կլինի 7 տոկոսին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. Այսօր հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն` 2019-ի հունվար-հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 7.1%:

«Բա հեղափոխությունը պոզով–պոչո՞վ է լինում». Փաշինյանն ասել է, թե ում կյանքը կվատանա

Այս թվերը Facebook սոցիալական կայքի իր էջում հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2019-ի հունվար-հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 8.8%, շինարարության աճը՝ 4.5%, առևտրի աճը` 8.9%, ծառայությունների աճը՝ 15.1%: Իսկ արտահանումն ավելացել է 7.2%-ով, միջին ամսական աշխատավարձն աճել է 5.9 տոկոսով»,–գրել է նա։

«Խնդրում եմ հնարավորինս շատ տարածել». Փաշինյանը հասցեներ է հրապարակել

Ըստ Փաշինյանի` սրանք բավականին լավ ցուցանիշներ են, եթե ոչ` շատ լավ: Նա կարծում է, որ առկա են բոլոր հիմքերը պնդելու, որ 2019 թվականի տնտեսական աճը մոտ կլինի 7 տոկոսին: «Հույս ունենք՝ նաև կհատի 7 տոկոսի սահմանագիծը»,–գրել է վարչապետը։

Հիշեցնենք, որ 2020 թվականի բյուջեով նախատեսվում է 4,5 տոկոս տնտեսական աճ, որը զիջում է ոչ միայն 2019թ.–ի ցուցանիշին, այլև ԿԲ–ի (7% +- 0.1%) ու միջազգային ֆինանսական կառույցների կանխատեսումներին։