Որ մարզերում օդի ջերմաստիճանը ամենացածրը կլինի. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-28-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 8-10, մնացած շրջաններում՝ 4-5 աստիճանով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 25-29-ին Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։ Քամին կդիտվի հյուսիսարևելյան՝ 3-8 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-28-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 8-10, մնացած շրջաններում՝ 4-5 աստիճանով։

Դրախտիկի դժոխային դպրոցը. նախարարն արձագանքել է գրառումներին

Երևանում նոյեմբերի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում այսօր ցերեկը +8-ից +10, երեկոյան` +3-ից +5, իսկ գիշերային ժամերին` -1-ից -3 աստիճան:

Այսօր ամենացածր ջերմաստիճանը սպասվում է Լոռու, Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, Կոտայքի նախալեռներում, Արագածոտնի լեռներում։