Քննադատում է այն, ինչն իր համար է ստեղծել. ԱԺ-ում խոսել են Սերժ Սարգսյանի ելույթի մասին

«Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարներն ԱԺ–ում լրագրողների հետ հանդիպմանը գնահատականներ են հնչեցրել ԵԺԿ համագումարում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik.  ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը քննադատում է այն, ինչ ինքն է ստեղծել իր համար։ Այս մասին ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` ԱԺ–ում լրագրողների հետ հանդիպմանը մեկնաբանելով Սարգսյանի ելույթը ԵԺԿ համագումարում։

Մակունցը բացառում է, որ Վանեցյանը որևէ բան իմանար ու քայլեր չձեռնարկեր

«Սերժ Սարգսյանը խոսում է մի բանից, որ հենց իրեն է վերաբերում։ Հակակշռումների և փոխզսպումների մեխանիզմները խեղաթյուրված են, խորհրդարանական կառավարման ամբողջ տրամաբանությունն ապականված է, և այդ սահմանադրության հեղինակներն իրենք են»,– ասաց Մարուքյանը։

Նրա խոսքով` այսօրվա իշխանությունը ժառանգել է սուպերվարչապետական համակարգ, որը հիմնադրել է Սերժ Սարգսյանն ինքն իր համար։ Սակայն բոլորին հայտնի հանգամանքների բերումով չի կարողացել վայելել և այժմ քննադատում է մի բան, որն ինքն է ստեղծել։

Մարուքյանը գործող իշխանություններին քննադատեց նրա համար, որ այդ համակարգը դեռ չեն վերափոխել։

«Ես հույս ունեմ, որ 2020թ–ին ստեղծվող սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն ամբողջությամբ վերանայելու է սուպերվարչապետական համակարգը»,– ասաց Մարուքյանը։

Սերժ Սարգսյանն Արցախից բացի, որևէ այլ տեղ անշարժ գույք չունի. ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

Ինչ վերաբերում է քաղաքական հետապնդումներին, Մարուքյանը նշեց, որ այն, ինչ իրենք նկատել են, քննադատել են` դատարանների շրջափակումներ, «Մարտի 1-ի» գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ ճնշումներ, Արսեն Բաբայանի կալանավորում։

«Եթե կոնկրետ անձ քաղաքական ճնշումների կենթարկվի, մենք այդ մասին հայտարարություն կանենք»,– ասաց «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը։

Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է Նիկոլ Փաշինյանին

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ նշեց, որ Սերժ Սարգսյանի հայտարարության հետ համաձայն չէ։

«Այսօր կան բոլոր հիմքերը պնդելու, որ Հայաստանը խորհրդարանական հարթակում գործնական քայլեր է ձեռնարկում ԱՄՆ–ի հետ հարաբերություները խորացնելու առումով։ Այնպես որ համաձայն չեմ այն շեշտադրումների հետ, որ արել է պարոն Սարգսյանը։

Նրա խոսքով՝ միևնույն ժամանակ այս հարաբերություններում չափազանց կաևոր են ՀՀ սուվերեն դիրքերը։ «Սա է ամենամեծ շեշտադրումներից մեկը, որ անում ենք մեր գործընկերների հետ միջազգային հանդիպումների հարթակում»,– ասաց Մակունցը։

Նա վստահեցրեց, որ Հայաստանը ձգտում է վարել բալանսավորված քաղաքականություն և որակական առումով նոր շեշտադրումներ է անում գործընկերների հետ հարաբերություններում։

2019թ.–ի նոյեմբերի 20-ին Զագրեբում կայացած ԵԺԿ համագումարի ընթացքում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ էր ունեցել, որտեղ կոշտ քննադատության էր ենթարկել ՀՀ իշխանության վարած արտաքին ու ներքին քաղաքականությունը և նշել, որ իշխանափոխությունը Հայաստանի համար բացասական հետևանքներ է ունեցել։