ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Վիճաբանություն ու ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում, որն ավարտվել է կրակոցներով: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ըստ տեղեկության՝ ժամը 01։30-ի սահմաններում Նալբանդյան փողոցի 29 հասցեում գործող «Սթար» բար-սրճարանում 50-ամյա Ալբերտ Գ-ն դիտողություն է արել բար-սրճարանում գտնվող Հնդկաստանի քաղաքացիներին, որպեսզի նրանք չշարունակեն գոռգոռալ և հայհոյանքներ հնչեցնել, սակայն նրանք չեն ենթարկվել Ալբերտ Գ-ի դիտողություններին և շարունակել են հնչեցնել հայհոյանքներ, այնուհետև զենք են պահել նրա ուղղությամբ, կրակել, վնասել մուտքի դռան ապակին և հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։
Դիլիջանի ճանապարհին ավտոմեքենան բախվել է հաստաբուն ծառերին ու ընկել ձորը. կան վիրավորներ
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Նշված արարքը կատարելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին բերման է ենթարկել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, ժամանակավորապես Երևան քաղաքի Ներքին Շենգավիթի հանրակացարաններից մեկում բնակվող, 27-ամյա Աջայ Ռեջինդոռի Կումարին։ Դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։