Ինչո՞ւ հենց Գյումրի. ռուսաստանցի զբոսաշրջիկներին խորհուրդ են տալիս Ամանորին գալ Հայաստան

Ռուսաստանցի զբոսաշրջիկների համար գործակալության փորձագետները կազմել են ամանորյա տոներին առավել մատչելի ուղղությունների վարկանիշը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Գյումրին հայտնվել է Ամանորին ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ամենամատչելի ուղղությունների ցուցակի մեջ՝ Biletix գործակալության վարկածով։

Նշվում է, որ ռուսաստանցիների համար Գյումրի մեկնելը կարժենա մոտ 11 հազար ռուբլի (երկու ուղղությունը)։

«Փոքրիկ Հայաստան»` Հորդանանում. Լապշինը հայկական թաղամասից լուսանկար է հրապարակել

Վարկանիշում առաջին տեղն է զբաղեցրել Մինսկը (երկու ուղղությունը՝ 6,6 հազար ռուբլի)։ Դրան հաջորդում են Ռիգան (6,7 հազար ռուբլի), Դեբրեցենը (14,2 հազար ռուբլի) և Ստամբուլը (15 հազար ռուբլի)։

Biletix գործակալությունը նշել է, որ ռուսաստանցիները հաճախ են Ամանորի տոներին ճանապարհորդության են մեկնում։

Գորիսն այս տարվա լավագույն քաղաքն է

Ավելի վաղ «ՏուրՍտատ» գործակալությունը կազմել էր ԱՊՀ լեռնադահուկային հանգստավայրերի վարկանիշը, որտեղ Հայաստանը զբաղեցրել էր չորրորդ հորիզոնականը։ Հայաստանի ամենահայտնի լեռնադահուկային հանգստավայրերն են Ծաղկաձորը և Ջերմուկը։

Բացի դրանից, զբոսաշրջիկները սիրում են ամանորյա տոներն անցկացնել նաև Աղվերանում և Դիլիջանում։

Զախարովային հիացրել է Երևանի ջազ–ակումբը, իսկ ինքը զարմացրել է հայերին. տեսանյութ

Հիշեցնենք, որ Հայաստանումռուսաստանցի զբոսաշրջիկներն ապահովում են զբոսաշրջությունից ստացված շահույթի 45 տոկոսը։ Այդ մասին հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ Հայաստան զբոսաշրջիկների հոսքից ամենամյա շահույթը կազմում է 1 միլիարդ 200 միլիոն դոլար։