Օդերևութաբանները 3 մարզում կտրուկ փոփոխություններ են կանխատեսում. եղանակի տեսություն

Նոյեմբերի 25-28-ը ջերմաստիճանը մարզերից 3–ում և Արցախում կբարձրանա 8-10, մնացած շրջաններում՝ 4-5 աստիճանով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Սուրենյանի ձանձրույթը ցրվե՞լ է. օդի ջերմաստիճանը կտրուկ կփոխվի

Քամին կլինի հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-28-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 8-10, մնացած շրջաններում՝ 4-5 աստիճանով։

Մայրաքաղաք Երևանում նույնպես նոյեմբերի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս լուրը երեկ` նոյեմբերի 23–ին Facebook–ի իր էջում հայտնել էր նաև ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։

Հիշեցնենք, որ ընդամենը 2 օր առաջ Տավուշի մարզի Բերդ, Իջևան և Նոյեմբերյան քաղաքներում, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում և Գուգարք գյուղում ձյուն էր տեղում: Սյունիքի մարզում տեղ-տեղ մերկասառույց էր, Գորիսում՝ մառախուղ: