Գյումրիում 3-րդ հարկից ընկած աղջկա մոտ դրական տեղաշարժ կա

Աղջկան հիվանդանոց էին տեղափոխել բազում կոտրվածքներով : Բժիշկներն ամեն ինչ անում են, որ նա շուտ ապաքինվի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Գյումրի քաղաքի Տրդատ Ճարտարապետ փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկից ընկած աղջկա մոտ դրական դինամիկա կա, նա վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է վնասվածքաբանության բաժին: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց «Գյումրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը` նշելով, որ 28-ամյա աղջիկը վիրահատության կենթարկվի:

Գյումրիում 3-րդ հարկից ընկած աղջիկը գիտակցության է եկել. նա դեմքի վրա՞ է ընկել

Աղջիկը բնակվել է հոր և եղբոր ընտանիքի հետ, նախնական վարկածով` կատարվածն ինքնասպանության փորձ է եղել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 11:35–ին «911» ծառայությունը տեղեկություն է ստացել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տրդատ Ճարտարապետի փողոցի թիվ 7/4 շենքի բնակարաններից մեկի բնակիչ Նելլի Ե.-ն (ծնված 1991 թ.) ընկել է 3-րդ հարկի իր բնակարանի պատուհանից: Տուժածը հոսպիտալացվել էր։

Աղջկա մոտ հայտնաբերվել էր գանգուղեղային վնասվածք, դեմքի ոսկրերի կոտրվածք, կոնքի կոտրվածք, ազդոսկրի բազմաբեկոր բաց կոտրվածք, ձախից թոքի սալջարդ, տրավմատիկ շոկ, բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար:

Արտառոց դեպք Երևանում. անհայտ անձինք ներխուժել են «թաղման բյուրո»