ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Քիչ առաջ սարսափելի դեպք է տեղի ունեցել մայրաքաղաքում։ Եղվարդի խճուղուն միացնող ճանապարհահատվածում թիվ 30 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու բախվել երկաթե արգելապատնեշին։
Երթուղայինը բախվել է արգելապատնեշին. լուսանկարներ
© Sputnik / stringer
Վարորդին օգնության հասած անձինք ահազանգել են 1-03: Ժամանած շտապօգնության խումբը մոտ 60 տարեկան տղամարդուն տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն, սակայն վարորդն արդեն մահացած է եղել։
Այս պահին դեպքի վայրում աշխատում են ճանապարհային ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները, որոնք պարզում են վարորդի ինքնությունն ու վթարի հանգամանքները։
Երթուղայինը բախվել է արգելապատնեշին. լուսանկարներ
© Sputnik / stringer
Ըստ որոշ լուրերի` միկրոավտոբուսը երթուղում չի եղել և սրահում, բացի վարորդից, այլ անձինք չեն եղել։
Սարսափելի ավտովթար Օրենբուրգի մերձակայքում. 6 մարդ զոհվել են. տեսանյութ