ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում մարդատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել: Այդ մասին հայտնում է Reuters-ը:
Դեպքը տեղի է ունեցել երկրի արևելքում գտնվող Գոմա քաղաքի օդանավակայանի մոտակայքում: Ինքնաթիռն ընկել է բնակելի թաղամասի վրա: Դատելով դեպքի վայրից Twitter- ում հայտնված տեսանյութից, վթարի հետևանքով հրդեհ է բռնկվել: Ըստ փրկարարների ՝ դեպքի վայրից արդեն 18 մարդու դի է տեղափոխվել:
🔴 #RDC- Un avion de la compagnie Busy Bee s’est écrasé ce dimanche au-dessus des maisons de Birere, à #Goma (Nord-Kivu).Le petit porteur a raté son décollage. Busy Bee organise des vols réguliers et charter et des évacuations médicales dans les zones reculées de l’Est de la RDC. pic.twitter.com/Du5jDCoIue
— ICIBRAZZA (@ICIBrazza) 24 ноября 2019 г.
Վրաստան չվերթերի արգելքի պատճառով ռուսական ավիաընկերությունները միլիարդների վնաս են կրել
Հաղորդվում է, որ վթարը տեղի է ունեցել թռիչքի ժամանակ: Ինքնաթիռը պատկանում էր տեղական Busy Bee ավիաընկերությանը, ըստ որի՝ ինքնաթիռում եղել է 16 ուղևոր և անձնակազմի երկու անդամ: Դեռ հայտնի չէ` բնակելի թաղամասում մարդիկ տուժել են վթարից, թե ոչ: Կատարվածի պատճառը դեռ հայտնի չէ: