Վրացական Մախալաշվիլեբի գյուղում հրդեհի հետևանքով այրվել են յոթ բնակելի շենք ու հինգ օժանդակ կառույց։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։
Գյուղը գտնվում է Աջարիայի բարձրադիր Խուլո շրջանում։
Հրշեջ բրիգադներ են մեկնել ոչ միայն Խուլոյից, այլև Շուախևիից ու Կեդայից։
Նշվում է, որ զոհեր չկան, սակայն բնակիչների տներն ու ունեցվածքն ամբողջովին այրվել են։
Աբովյան 10 հասցեի շենքը միտումնավո՞ր է հրդեհվել. տեղի բնակիչները զայրացած են
Տուժած ընտանիքներին այժմ տեղավորել են անվտանգ վայրում, նրանց ժամանակավոր բնակարաններ կտրամադրեն։ Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը հավաքելուց հետո նաև ֆինանսական աջակցություն կցուցաբերեն։
Ռուսաստանը մեկ միլիոն դոլար է հատկացրել Հայաստանին` հրդեհաշիջման սարքավորումների համար