Սուրենյանի ձանձրույթը ցրվե՞լ է. օդի ջերմաստիճանը կտրուկ կփոխվի

ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ստիպված չէ արդեն ամեն օր նույն բանն ասել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը լավ լուր ունի` օդի ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա։ Այս մասին նա գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Նոյեմբերի 25-28-ին կտրուկ տաքացում ունենք։ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում օդի ջերմաստիճանն այդ օրերին աստիճանաբար կբարձրանա 8-10, իսկ մյուս շրջաներում, այդ թվում Երևանում` 4-5 աստիճանով»,–գրում է Սուրենյանը։

Նշենք, որ նոյեմբերի 20–ին Սուրենյանը գրել էր, որ ձանձրացել է միօրինակությունից, քանի որ 60 օր է` ասում է, որ առանց տեղումների եղանակ է սպասվում։

Որքան կտևեն տեղումները. հանրապետության որոշ մարզերում ձյուն է սպասվում

Հիշեցնենք` այսօր ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: