ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Վրաստանի ֆինանսների նախարարության մաքսային ծառայության աշխատակիցները ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում Հայաստան եկող ավտոբուսի մանրակրկիտ զննումից հետո թմրամիջոցներ են հայտնաբերել՝ 149 գրամ կոկաին և 64 գրամ հաշիշ: Այս մասին հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։
Ծառայության տվյալով` ավտոբուսի վարորդը ՀՀ քաղաքացի է։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` երեք հոգու ձերբակալել են, որից մեկը վարորդն է:
Հիշեցնենք, որ Հայաստան եկող ավտոբուսը կանգնեցվել էր այս գիշեր։
Վրաստանում Հայաստանի դեսպանությունն ավելի վաղ հայտնել էր, որ աշխատանքներ է տանում Վրաստանի համապատասխան մարմինների հետ՝ ավտոբուսի ուղևոր ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան արագ տեղափոխումն ապահովելու ուղղությամբ։