Քանի բաժակ սուրճ կարելի է խմել օրվա մեջ

Գերմանացի սրտաբան Հերիբերտ Բրյուկը Focus.de-ին տված հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես են կարմիր գինին ու սուրճը տարածված կարծիքին հակառակ ազդում սրտի ու վտանգավոր այլ հիվանդությունների զարգացման վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. Սուրճը վնասակար չէ առողջության համար ու ճնշում չի բարձրացնում, եթե այն կանոնավոր կերպով օգտագործվի։ Այս մասին ասել է Գերմանիայի գրանցված սրտաբանների դաշնային միության բժիշկ Հերիբերտ Բրյուկը` Focus պարբերականի հետ զրույցում։

Սուրճ ճանապարհից առաջ. Լավրովը Երևանում վերջին րոպեներն անցկացրել է սրճարանում. լուսանկար

Բացի այդ, փորձագետն ասել է, որ կոֆեինը կարող է նվազեցնել ուռուցքաբանական հիվանդությունների, դեմենցիայի ու շաքարախտի զարգացման ռիսկը։ Նա ավելացրել է, որ կարելի է օրական մինչև չորս բաժակ սուրճ խմել։

Փորձագետը մեկնաբանել է նաև հաղորդագրություններն այն մասին, որ սուրճը բարձրացնում է ճնշումն ու կարող է հիպերտոնիայի հանգեցնել։

Էջմիածինն արդեն առաջին խելացի կանգառն ունի. մարդիկ կարող են սուրճ խմելով սպասել ավտոբուսին

«Սուրճը կարող է բարձրացնել արյան ճնշումը դրանում  առկա կոֆեինի պատճառով։ Սակայն դա կարճ է տևում ու կարող է զգացնել տալ այն մարդկանց մոտ, որոնք սովոր չեն դրան։ Մարդը, որը կանոնավոր կերպով սուրճ է խմում, դժվար թե դա զգա։ Սուրճ վայելելը ոչ մի դեպքում հիպերտոնիայի չի հանգեցնում»,-պարզաբանել է մասնագետը։

Բրյուկը հերքել է կարմիր գինու օգտակար լինելու մասին միֆը։ Նրա խոսքով՝ օրգանիզմում ալկոհոլի նույնիսկ փոքր քանակը կարող է առիթմիա առաջացնել։

Ո՞ր հիվանդությունից կհաջողվի խուսափել օրական երեք բաժակ սուրճ խմելու դեպքում

Բժիշկը խորհուրդ է տվել սրտի հիվանդություն ունեցող մարդկանց ուժային մարզումներ անցկացնել, քանի որ դրանք ուժեղացնում են մկաններն ու օգտակար են անոթների համար։