Դպրոցում ռումբի մասին կեղծ ահազանգը կատարել է նույն դպրոցի աշակերտներից մեկը

Ոստիկանությունը պարզել է, թե ով է իրար խառնել ոչ միայն ամբողջ դպրոցը, այլև փրկարարներին ու ոստիկանության ծառայողներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Երևանի թիվ 156 դպրոցում ռումբի մասին ահազանգը կատարել է նույն դպրոցի 12-ամյա աշակերտը։ Այս մասին հայտնում է ոստիկանության պաշտոնական կայքը։

Ահազանգ. Գյումրու թիվ 15 դպրոցում տարհանել են երեխաներին և անձնակազմին. լուսանկարներ

«Երեկ ռումբի ահազանգի հետքերով դպրոց են մեկնել օպերատիվ խմբի ծառայողները, փրկարարներ, ոստիկանության ՊՊԳՎ ծառայողներ՝ շներով։ Դեպքի վայրի զննությամբ պայթուցիկ չի հայտնաբերվել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ռումբի ահազանգը կեղծ էր. Երևանի թիվ 156 միջնակարգ դպրոցից տարահանումն ավարտվել է

Դեպքի առնչությամբ ոստիկանությունը ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում:

Հիշեցնենք, որ մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տարհանվել էր 207 աշակերտ և 35 ուսուցիչ: