Դատախազների համար վերարկու են կարում, որը նրանք չեն հագնում. «Ժողովուրդ»

Դատախազների համար կարվող վերարկուները նրանք ո՛չ հագնում են, ո՛չ էլ նույնիսկ պահում պահարանում։ Ո՞րն է մրցույթ անցկացնելու, դրանք դարձյալ պատվիրելու նպատակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. Դատախազների համար կարվող ձմեռային վերարկուները նրանք չեն հագնում, բայց այսօր էլ Գլխավոր դատախազությունը շարունակում է ձմեռային վերարկուներ պատվիրել: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

«Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթին Գլխավոր դատախազությունից պարզաբանել են, թե կառավարության որոշմամբ դատախազներին ձմեռային վերարկու և անձրևանոց հատկացվում է 3 տարին մեկ անգամ։ 2017-ին ու 2018-ին դատախազներին վերարկուներ չեն հատկացրել»,–գրում է թերթը։

Դատախազության հանրային կապերի բաժնից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել են, որ 2019 թվականի համար մրցութային կարգով իրականացվել է այդ հագուստի ձեռքբերման գործընթաց:

Հնարավո՞ր է ապրել առանց սեքսի և ուտելիքի. բողոքի առաջին ակցիաներից մինչև մեր օրեր

Հեղափոխությունից հետո Դատախազության միջոցով պետական բյուջե ավելի շատ գումար է մուտքագրվել

Դատախազները «Ժողովուրդ» օրաթերթին դժգոհել են` եթե այդ վերարկուներն իրենք ո՛չ հագնում են, ո՛չ էլ նույնիսկ պահում պահարանում. ո՞րն է եղել այդ մրցույթն անցկացնելու, դրանք դարձյալ պատվիրելու նպատակը։ Բացի այդ, ինչպե՞ս է պատահում, որ և՛ 2016-ին, և՛ 2019-ին մրցույթը հենց նույն կազմակերպությունն է հաղթում:

Արարատ Միրզոյանը բացատրել է` ինչու ինքնուրույն չի հագնում իր վերարկուն

«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է նաև, որ Գլխավոր դատախազության վարչությունների թիվն էլ ավելացել է` 9-ից դառնալով 12-ը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ժողովուրդը» կրկին գրել էր, որ դատախազները բողոքում են, որ այդ վերարկուները ոչ միայն իրենք չեն հագնում, այլ նաև դրանք իրենց չեն էլ հասնում։