Արմավիրում վրաերթի են ենթարկել 11–ամյա երեխայի

Երեխային սկզբում տեղափոխել են «Արմավիր», հետո` Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում 34–ամյա Մ. Դ.-ն իր վարած Opel մակնիշի 35 ZX 506 համարանիշի ավտոմեքենայով Հանրապետության և Սայաթ–Նովա փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Արմավիր քաղաքի բնակիչ, 11-ամյա Մ. Հ.-ին: Հայտնում է shamshyan.com–ը։

Վրաերթ Նժդեհի փողոցում. «ՎԱԶ-2114» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու

Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 22-ին, ժամը 18:15-ի սահմաններում։ 

Մահացու վրաերթ BMW-X5–ով. զոհի հետ երեխա է եղել

Վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկված երեխային տեղափոխել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն ստանալուց հետո երեխային տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Վրաերթ Տիգրան Մեծի պողոտայում. տղամարդը փորձել է անցնել ճանապարհի անթույլատրելի հատվածով

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: