Որքան կտևեն տեղումները. հանրապետության որոշ մարզերում ձյուն է սպասվում

Ըստ օդերևութաբանների կանխատեսումների` տեղումները մեկ օր կտևեն, որից հետո ամբողջ հանրապետության տարածքում դարձյալ առանց տեղումների եղանակ կգրանցվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 23-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Հանրապետության տարածքում նոյեմբերի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կդիտվի հյուսիսարևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-27-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 8-10, մնացած շրջաններում՝ 3-4 աստիճանով։

«Սոնայի սիրտը ո՞նց կարող է ազատ լինել». երգչուհին պատմել է իր անձնականի ու ծրագրերի մասին

Երևանում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ. մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին սպասվում է +6-ից +8, երեկոյան` +2-ից +4, գիշերային ժամերին`-1ից -3 աստիճան։

Գորան Բրեգովիչի երևանյան համերգը չեղարկվել է