Տավուշում և Լոռիում ձյուն է տեղում. Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բեռնատարների համար

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի շինարարական աշխատանքների հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն այլընտրանքային ավտոճանապարհը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից և հավելում, որ տվյալը նոյեմբերի 22-ի ժամը 10:53-ի դրությամբ է։

Հայաստանի որոշ մարզերում օդի ջերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի

 

Տավուշի մարզի Բերդ, Իջևան և Նոյեմբերյան քաղաքներում, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում և Գուգարք գյուղում ձյուն է տեղում: Սյունիքի մարզում տեղ-տեղ մերկասառույց է, Գորիսում՝ մառախուղ: ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուերնյանն էլ Դիլիջանում տեղացած ձյան լուսանկար է հրապարակել։ «Ձմեռ-աշուն պայքար այս պահին Դիլիջանում»,–գրել է նա։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Գորան Բրեգովիչի երևանյան համերգը չեղարկվել է

ԱԻՆ տեղեկություններով` Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն այլընտրանքային ավտոճանապարհը։