ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. Երևանում կրակոցներ են հնչել։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, նոյեմբերի 21-ին, ժամը 00։30-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը Տիգրան Մեծի պողոտայի 63 հասցեի մոտից անհայտ զենքով կրակոցներ է արձակել նույն պողոտայի 74 հասցեի ուղղությամբ։
Ոստիկանները նշված շենքի մոտ հայտնաբերել են 24 հատ 5.45 մմ տրամաչափի կրակված պարկուճ, ինչպես նաև` նշված հասցեում գտնվող պատուհանի ապակու վրա կրակոցի հետք։ Նշված վայրում կայանված Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայի աջ կողային հատվածում նույնպես կրակոցի հետք է եղել։
Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ոստիկանները մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում. մանրամասները ճշտվում են. տեսանյութ