Արման Նալբանդյանն ընդգծել է, որ Գազասպառման համակարգում որևէ գործողություն կատարելու ժամանակ բաժանորդն անպայման պետք է դիմի տարածքային սպասարկողին: Տարին երկու անգամ՝ ձմեռային և ամառային սեզոնին, իրենց մասնագետներն անպայման այցելում են բաժանորդներին, ստուգում գազասպառման համակարգը:
Խախտումներ արձանագրելու դեպքում հնարավորության դեպքում հենց տեղում շտկում են, եթե հնարավոր չի լինում այդ պահին, կազմում են խախտման արձանագրություն, անջատում տվյալ գազասարքը, մինչև խախտումները շտկվեն: Sputnik Արմենիայի հետ զրչույցում այս մասին ասաց «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Արման Նալբանդյանը։
Փորձանքը մեկ անգամ է գալիս. Փաշինյանը` շմոլ գազից մահացած տատի ու 4 թոռների մասին
Մասնագետը պնդում է, որ խախտման արձանագրությունը չի ենթադրում որևէ տույժ, տուգանք, ընդամենը բխում է բաժանորդի շահերից. իր անվտանգության համար է:
«Բնական գազի հետ կապված դեպքերի հիմնական պատճառը բաժանորդների կողմից ինքնագործունեությունն է՝ ինքնուրույն տեղադրում են վառարաններ, տեղափոխում, փոխում գազասարքերը, սակայն այդ ամենը պետք է կատարվի մասնագետների կողմից: Բաժանորդների մոտ այն կարծիքն է, թե ձայնանշանային անվտանգության համակարգը շատ հոսանք է ծախսում ու անջատում են, բայց այդ համակարգն ամսվա ընթացքում ընդամենը 25 դրամի չափով հոսանք է սպառում: Սարքը պետք է 24 ժամ միացված լինի առանձին վարդակի»,- նշում է Արման Նալբանդյանը:
Մասնագետի փոխանցմամբ՝ տարեկան բաժանորդների 1/3 չափով կազմվում է արձանագրություն։ Խոսքը մոտավորապես 150 հազար բաժանորդի մասին է, բայց ոչ բոլորն են այն տիպի խախտումներ, որոնք կարող են բերել թունավորման կամ մահվան:
«Գազպրոմ Արմենիայից» բողոքել են. գազի նոր ծառայությունը տեղ է փնտրում Երևանի շուկայում