Victoria’s Secret–ը 25 տարվա մեջ առաջին անգամ չեղարկել է իր ավանդական շոուն

Սկսած 1995 թվականից շոուն անցկացվում է ամեն տարի։ Գոյության ամբողջ ընթացքում 2018թ.–ին շոուի վարկանիշը չափազանց ցածր է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Victoria's Secret ներքնազգեստի ապրանքանիշի սեփականատերը` L Brands ընկերությունը, պաշտոնապես հայտարարել է Victoria's Secret Fashion Show ամենամյա շոուն չեղարկելու մասին, հաղորդում է Fortune ամսագիրը։

Victoria's Secret–ի ռուս հրեշտակները. ովքե՞ր են ամենահայտնիները. լուսանկարներ

Շոուն անցկացվում է ամեն տարի, 25 տարի շարունակ։ Որքան էլ տարօրինակ հնչի, պատճառը ծեծված է` ընկերությունը որոշել է աշխատել իր հեղինակության վրա։

Հետաքրքիր է, որ անցած տարի Victoria's Secret Fashion Show–ի ամբողջ գոյության ընթացքում շոուի վարկանիշը շատ ցածր է եղել։ Բացի դրանից, 2019թ–ի երրորդ եռամսյակում ապրանքանիշի վաճառքը կրճատվել է 7 տոկոսով։

Ներքնազգեստով գեղեցկուհիներն ու զարմացած Մերկելը․ շաբաթվա լավագույն լուսանկարները