Սրանք իրավական հարցեր են. դեսպանը` Ռուսաստանում թաքնվող ՀՀ նախկին պաշտոնյաների մասին

Դիվանագետը կոչ արեց չքաղաքականացնել այժմ Ռուսաստանում գտնվող ՀՀ նախկին պաշտոնյաների թեման։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik.Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կարծում է, որ այժմ Ռուսաստանում թաքնվող, խուզարկության մեջ գտնվող հայաստանյան նախկին պաշտոնյաների հարցը ոչ թե քաղաքական է, այլ իրավական։

«Ջերմուկը մեզ շատ դուր եկավ, իսկ Ամուլսարը Հայաստանի ներքին գործն է». դեսպան Կոպիրկին

Խոսքը պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի ու 2008 թվականի «Մարտի 1»–ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի մասին է։

Այսօր լրագրողների հետ զրույցում Կոպիրկինը կոչ արեց չքաղաքականացնել այս թեման։

Հայերը մեծ ներդրում են ունեցել ֆաշիզմին հաղթելու գործում. Հայաստանում Ռուսաստանի դեսպան

«Եթե իմ անձնական կարծիքն եք հարցնում, ես այդ հարցերը կդիտարկեի իրավական համատեքստում։ Զերծ կմնայի քաղաքական գնահատականներից, հատկապես, որ ծանոթ չեմ գործի մանրամասներին», – ասաց դիվանագետը։

Նա նաև ավելացրեց, որ Հայաստանի ու Ռուսաստանի պատասխանատու մարմինները համագործակցում են այդ հարցերում։

ՄՊՀ–ի երևանյան մասնաճյուղն ամրապնդում է հայ–ռուսական հարաբերությունները. Կոպիրկին

Նշենք, որ նախկինում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն արդեն մեկնաբանել էր այդ թեման։ Պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին` նա ասել էր` ոչ մի միտում չի տեսնում, որ խուզարկության մեջ գտնվող հայաստանցի նախկին պաշտոնյաները Ռուսաստանի տարածքում են թաքնվում։